Առողջապահության լրատու 18-19.2012
Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կրծքագեղձի քաղցկեղը բուժելու են սառնությամբ
Չարորակ ուռուցքների բջիջները կարելի է ոչնչացնել ցածր ջերմաստիճանի օգնությամբ: Այդ բուժգործողությունը կատարվում է 15 րոպեում և առանց ցավի: Իսրայելցի մասնագետները մշակել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման նորարարական մեթոդ:
Բուժգործողությունը կատարվում է ըստ Ցելսիուսի զրոյից ցածր մինչև 170 աստիճան սառեցրած չափազանց բարակ ասեղով, դրա օգնությամբ բժիշկը ուռուցքի տեղակայման հատված է հասցնում հեղուկ ազոտը և սառեցնում է չարորակ նորագոյացությունը:
Գիտնականների խոսքերով, նման ձևով հնարավոր է բուժել մինչև գոլֆի գնդակի չափեր ունեցող և ավելի փոքր ուռուցքները: Մեթոդը փորձարկվել է բարորակ նորագոյացություններ ունեցող կամավոր պացիենտների վրա: Օրերս արդեն սկսվել են փորձարարությունները 30 ուռուցքաբանական հիվանդների մասնակցությամբ:
Մեթոդը անզգայացում չի պահանջում, սառեցման բուժգործողությունը միով-բանիվ տևում է 15 րոպե, իսկ դրանից հետո էլ սպի չի մնում:
Այսօր կրծքագեղձի քաղցկեղը բուժվում է վիրահատական եղանակով, որը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ և հետագա հիվանդանոցային երկարատև բուժմամբ:
«Մարդկային բջիջները բաղկացած են մեծ մասամբ ջրից, այդ պատճառով էլ սառեցումը դյուրին է կատարվում: Նախկինում փորձեր էին կատարվում քաղցկեղային բջիջները ոչնչացնել բարձր ջերմաստիճանի օգնությամբ, բայց դա չափազանց ցավոտ բուժգործողություն էր»,- նշել է մեթոդի հեղինակներից մեկը, խմբի ղեկավար Հեզի Հիմելֆարբը: Նա բացատրել է, որ սառնությունն անզգայացնող արդյունք է ապահովում, որի շնորհիվ բուժգործողությունը գրեթե առանց ցավի է կատարվում:
Սարքը կիրառման համար արդեն հավանության է արժանացել ԱՄՆ-ում և ընկերությունը հուսով է, որ 2013 թվականին համանման հավանության կարժանանա նաև Եվրամիությունում:
Ըստ վիճակագրության, Մեծ Բրիտանիայում մոտ 50 հազար կնոջ մոտ ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում: Ամեն տարի կատարվում է մոտ 39 հազար կրծքագեղձի վիրահատություն` չարորակ նորագոյացության պատճառով, դրանից հետո յուրաքանչյուր հինգերորդ կին կրկնակի վիրահատման կարիք է ունենում:
Իսրայելցի գիտնականները պլանավորել են ապագայում նման փորձարկումներ կատարել երիկամների, շագանակագեղձի և լյարդի քաղցկեղի բուժման ոլորտում:
08.01.2013 Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...
23.12.2013
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը...
31.01.2013 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...
30.01.2013 Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...
29.01.2013 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...
29.01.2013
Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել...
28.01.2013 Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
28.01.2013 Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է...
25.01.2013
Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...
24.01.2013 Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...
23.01.2013
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի...
23.01.2013 Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...
22.01.2013 - ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
21.01.2013 Մեր ոչ շատ հեռավոր անցյալում գիտության, բժշկության, գրականության և արվեստի բնագավառի շատ երևելիներ ունենք, որոնցից ամեն մեկն իր ուրույն հետքն է թողել ընտրած բնագավառում` մի քանի քայլով առաջ մղելով առաջադիմության, նորարարության գնացքը...
18.01.2013
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ